Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

2025-ին պլանավորված է 12 մեծամասշտաբ զորավարժություններ

2025-ին պլանավորված է 12 մեծամասշտաբ զորավարժություններ
07.04.2025 | 20:23

Մինչ Հայաստանի կառավարիչները հաջողությամբ ուրացան Արցախը և խաղաղություն են մուրում, ադրբեջանական իշխանությունները առավել հաճախ են դարձրել միջազգային զորավարժությունների անցկացումը և դրանց մասնակցությունը, որոնք հիմնականում անցկացվում են լեռնային պայմաններում, ներգրավում հատուկ ջոկատայիններին, կիրառելով հարձակվողական բնույթի զինատեսակներ։

Մասնավորապես 2025-ին պլանավորված է 12 մեծամասշտաբ զորավարժություններ.

*հունվար-փետրվար` «Ձմեռ-2025»,

*փետրվար` «AMAH-25» Պակիստան,

*փետրվար` ռազմածովային ուժերի ծովային հետևակի գործողություններ,

*մարտ` Թուրքիայի Ինջիրլիկ բազայում «Patriot»,

*մարտ-ապրիլ` Ռումինիայի տարածքում «Valiant Strike 2025»,

*մայիս-հունիս` թուրքիայի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն 2025»,

*ապրիլ-մայիս` վրաստանում «NATO-Վրաստան 2025»,

*հունիս֊հուլիս` Թուրքիայի տարածքում «Anadolu Ankasi 2025»,

*հոկտեմբեր` Կարսում,

*նոյեմբեր` թուրքիայում միջերկրածովյան համագործակցության շրջանակներում,

*Վրաստանում «Sinks 2025»,

*Թուրքիա «Movi Vatan»:

Նշեմ նաև, որ սրանք միայն միջազգային զորավարժություններն են, իսկ ներբանակայինը անցկացվում է գրեթե ամեն շաբաթ։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5133

Մեկնաբանություններ